Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլա Սարկոզին ինքնակենսագրական գիրք է գրել

Նիկոլա Սարկոզին ինքնակենսագրական գիրք է գրել
22.06.2019 | 23:53

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին գիրք է գրել իր քաղաքական կարիերայի մասին՝ նախքան 2007-ին Ելիսեյան պալատ գալը: 350 էջանոց ինքնակենսագրական գիրքն ունի «Կրքեր» վերնագիրը, լույս է տեսնելու 200 հազար տպաքանակով: Գիրքը պատմում է քաղաքականության մեջ Սարկոզիի առաջին քայլերի մասին: Սարկոզիի շրջապատից հայտնում են, որ այն խիստ անձնական է: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ թեպետ նախկին նախագահը «հուշագրությունը գրել է այս տարի, սակայն գաղափարն ունեցել է երկար ժամանակ»: Չի բացառվում, որ նա գրի նաև շարունակությունը՝ նախագահական տարիների մասին:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ