Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ նախագահը ցավակական հեռագիր է հղել Կիպրոսի նախագահին նախկին նախագահ մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահը ցավակական հեռագիր է հղել Կիպրոսի նախագահին նախկին նախագահ մահվան կապակցությամբ
22.06.2019 | 23:55

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ: Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծ է Դեմետրիս Խրիստոֆիասի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի: «Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Դեմետրիս Խրիստոֆիասի ավանդը հայ-կիպրական եղբայրական կապերի խորացման և ամրապնդման գործում: Հայ ժողովրդի բարեկամի բարի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում: Ընդունեք խնդրեմ խորին ցավակցություններս, ինչպես նաև անկեղծ զորակցության խոսքերս փոխանցեք Դեմետրիս Խրիստոֆիասի հարազատներին ու մտերիմներին»,- ասվում է նախագահի ցավակցական հեռագրում:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ