Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աերոֆլոտը սկսել է ՌԴ քաղաքացիներին Վրաստանից դուրս բերել

Աերոֆլոտը սկսել է ՌԴ քաղաքացիներին Վրաստանից դուրս բերել
23.06.2019 | 12:58

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 8-ից ուժի մեջ մտնող դեպի Վրաստան թռիչքների արգելքի հրամանագրի առնչությամբ սկսել է ՌԴ քաղաքացիներին Վրաստանից դուրս բերելու գործընթացը։ Ավիաընկերությունը մտադիր է վերադարձնել հուլիսի 8-ից հետո դեպի Վրաստան վաճառված տոմսերի գումարները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ ռուսական ավիաընկերություններին արգելվում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:


«Արգելքը չեղյալ կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ Վրաստանում իրավիճակը կարգավորվի և մեր քաղաքացիների անվտանգությանն այլևս ոչ մի վտանգ չսպառնա»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ, Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների՝ այժմ Վրաստանում է գտնվում զբոսաշրջային գործակալությունների միջոցով ՌԴ-ից մեկնած 5-7 հազար զբոսաշրջիկ։ Ինքնուրույն մեկնածների թիվը երկու-երեք անգամ ավելի է։

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ