Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսական ավիաընկերությունները՝ հուլիսի 8-ից դեպի Վրաստան չվերթները դադարեցնելու Պուտինի որոշման մասին

Ռուսական ավիաընկերությունները՝ հուլիսի 8-ից դեպի Վրաստան չվերթները դադարեցնելու Պուտինի որոշման մասին
23.06.2019 | 12:59

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը հայտնել է, որ վրացական ուղղության փակվելու դեպքում իրենց կորուստները բավականին մեծ կլինեն, հայտնում է govoritmoskva.ru-ն: Ավիափոխադրողն ամենօրյա չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և ՌԴ այլ քաղաքներից: Ռուսական խոշորագույն՝ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը նույնպես հայտնել է հուլիսի 8-ից դեպի Վրաստան չվերթները դադարեցնելու մասին: Ավիաընկերությունից հայտնել են, որ այն ուղևորները, որոնք դեպի Վրաստան տոմսեր են ձեռք բերել հուլիսի 8 կամ ավելի ուշ ամսաթվով, հետ կստանան տոմսի ամբողջական արժեքը:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ