ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Ինչ է սպասվում Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններում

Ինչ է սպասվում Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններում
23.06.2019 | 13:00

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը տեղի կունենա տարեվերջին, իսկ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ գումարված Կրոնական ժողովի որոշմամբ հունիսի 27-ին տեղի կունենա պատրիարքի տեղապահի ընտրությունը։ Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Կրոնական ժողովի որոշմանը, նշեց, որ հերթական անգամ խարդախություն է տեղի ունեցել և Գարեգին Բեկչյանին ընտրական գործընթացից դուրս թողեցին, ընտրությունը տեղի է ունենալու երկու եպիսկոպոսների՝ Մաշալյանի և Աթեշյանի միջև։ Նրա խոսքով՝ ամեն պարագայում Աթեշյանի՝ թեկնածու լինելը ինքնին անպատվություն է։ Էստուկյանը նշեց, որ Աթեշյանն ամեն գնով փորձում է տեղապահ ընտրվել, որ ղեկը իր ձեռքը մնա. «Անվստահելի մարդիկ են բոլոր հոգևորականները, հետևաբար չգիտենք՝ ինչ որոշում կկայացնեն, բայց Աթեշյանը ժողովրդի կողմից ձայն չի կարող ստանալ»։


Էստուկյանը վստահ է՝ Պոլսո հայ համայնքը պատրիարքի արժանի թեկնածուների առաջադրման դեպքում չի ընտրի Աթեշյանին, իսկ եթե, այնուամենայնիվ, պատրիարք ընտրվի Աթեշյանը, համայնքի կազմալուծված վիճակն էլ ավելի կխորանա. «Համայնքը էլ ավելի կկազմալուծվի, էլ ավելի կկորցնի միասնականությունը, և ամեն ինչ կձախողվի։ Սպասվում են ընտրություններ, որի ելքը որևէ մեկը չի կարող կանխորոշել»,-նշեց նա։ Անդրադառնալով հունիսի 27-ի ընտրություններին՝ Էստուկյանը նշեց, որ այդ ընտրությունը տեղի է ունենալու վատի և վատթարագույնի միջև, որովհետև երկուսն էլ նույնն են։

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ