Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կասյան փողոցի հարակից տարածքում վերաբացվել է գյուղատնտեսական շուկան

Կասյան փողոցի հարակից տարածքում վերաբացվել է գյուղատնտեսական շուկան
23.06.2019 | 13:02

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում վերաբացվել է գյուղատնտեսական սեզոնային շուկան, որը գործում է հանգստյան օրերին՝ տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Այս պահին շուկայում կա 108 մթերող: Նրանք ինքնակազմակերպվել են և ստեղծել են խորհուրդ, որի անդամներն իրականացնելու են վերահսկողություն, որպեսզի շուկայում չլինեն վերավաճառողներ և պահպանվեն սանիտարահիգիենիկ պայմանները»,-նշեց Օհանյանը: Նա հավելեց, որ խորհրդի ղեկավարին նախարարությունը տրամադրել է պայմանական գումարով վարձակալությամբ գույք` կշեռքներ, տաղավարներ, որոնք 28-ն են, նաև՝ վրաններ:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ