Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վրաստանի նախագահը մարդկանց արձագանքը «բնական» է համարել, բայց զարգացումները՝ ոչ ճիշտ

Վրաստանի նախագահը մարդկանց արձագանքը «բնական» է համարել, բայց զարգացումները՝ ոչ ճիշտ
24.06.2019 | 00:18

Euronews-ին հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով վերջին օրերին Թբիլիսիի զանգվածային ցույցերին, «շատ բնական» է համարել մարդկանց արձագանքը, միաժամանակ նշելով, թե չի կարծում, որ իրադարձությունները պետք է զարգանան այդ ուղղությամբ: «Երկրին ամենաշատը հանդարտություն է անհրաժեշտ և ներքին կայունություն: Ռուսաստանի հետ հարաբերությունները քաղաքական խնդիր են: Հուսով եմ՝ այն ինչ-որ ժամանակ կլուծվի: Բայց Վրաստանը զարգանում է, և մենք մի հեռանկար ունենք, մի ուղի ու դա Եվրամիությունն է: Ահա թե ինչն է ամենակարևորը», - ասել է Վրաստանի նախագահը:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ