Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Վալերի Մելաձեն՝ ռուս-վրացական ճգնաժամի մասին

Վալերի Մելաձեն՝ ռուս-վրացական ճգնաժամի մասին
24.06.2019 | 00:31

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Վալերի Մելաձեն իր ինստագրամյան էջում անդրադարձել է վերջին օրերին ռուս-վրացական հարաբերություններում առկա սրմանը: Երգիչը բոլորին խաղաղություն և ողջամտություն է մաղթել՝ ընդգծելով, որ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անմեղ մարդիկ են տուժել: «Մեկ օրում դադարեցվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը: Եղբայրական հարաբերությունները, որոնք դարերով են կառուցվել, հնարավոր չէ քանդել մեկ օրում: Քաղաքական հավակնությունները ողջամտությունից, հարգանքից և սիրուց ավելի վեր են դասվում: Ամեն ինչ կանցնի, սա էլ կանցնի, բայց չէ՞ որ կյանքն էլ է անցնում»,- գրել է երաժիշտը:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ