Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բակո Սահակյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին

Բակո Սահակյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին
24.06.2019 | 00:37

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ.
«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Թող ՀՀ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես նպաստեն մայր Հայրենիքի եւ հարազատ ժողովրդի զորացման ու բարգավաճման, հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման, համազգային խնդիրների լուծման գործին:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր ընտանիքին»:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ