Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՍԴ կայքում «կառուցվածք» բաժինը փոխվել է դեռևս մեկ տարի առաջ

ՍԴ կայքում «կառուցվածք» բաժինը փոխվել է դեռևս մեկ տարի առաջ
24.06.2019 | 14:03

Լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Սահմանադրական դատարանի կայքում «արագ-արագ» իրականացված փոփոխությունների՝ «ՍԴ կառուցվածքը» բաժնում «անդամներ» ենթաբաժինը «դատավորներ» անվանափոխելու վերաբերյալ։ «Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր «ՍԴ անդամներ», այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»։ Դա արել են այս երկու օրը, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ «ՍԴ անդամներ» էր: Բայց փոքրիկ տեխնիկական բացթողման պատճառով այդ փոփոխությունը մինչ այժմ նկատելի է»,- գրել էր Դեհերյանը: Fip.am-ը https://web.archive.org/ կայքի միջոցով, որն արխիվացնում է կայքերի էջերը և հնարավորություն տալիս տեսնել, թե ինչ փոփոխություններ են արվել տվյալ էջում, փորձեց պարզել, թե երբ են կատարվել այդ փոփոխությունները։


Այսպես, ուսումնասիրելով 2018 թ. և 2019 թ. «ՍԴ կառուցվածքը» բաժնում արված փոփոխությունները, տեսնում ենք, որ տվյալ էջում «ՍԴ անդամներ» ենթաբաժինը «ՍԴ դատավորներ» է անվանափոխվել դեռևս 2018 թ. մայիսի 31-ին։ 2019 թ., ըստ https://web.archive.org-ի, «ՍԴ կառուցվածքը» բաժնում ընդամենը մեկ փոփոխություն է կատարվել՝ հունիսի 21-ին՝ ավելացվել են ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի տվյալները։ Երբ մուտք ենք գործում Սահմանադրական դատարանի կայքում մեկ այլ՝ «Աշխատակազմի ղեկավար» ենթաբաժինը, այստեղ «ՍԴ դատավորներ» ենթաբաժինը դեռևս «ՍԴ անդամներ» անվամբ է ցույց տալիս։


Այսպիսով, տարածված տեղեկատվությունը՝ Սահմանադրական դատարանի կայքում «արագ-արագ» փոփոխությունների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը։

Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ