«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Աննա Նաղդալյան. Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը

Աննա Նաղդալյան. Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը
25.06.2019 | 11:28

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է. «Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը»։ Մամեդյարովը երեկ հայտարարել էր, որ Վաշինգտոնում համանախագահները կողմերին քննարկման առաջարկներ են ներկայացրել։ «Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում։ Բայց այդ հարցի վրա պետք է աշխատել», - ասել է նա։ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր:

«Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը», - հայտարարեց Նաղդալյանը:

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ