Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ նոր պատժամիջոցների թիրախում է Իրանի իշխանությունը

ԱՄՆ նոր պատժամիջոցների թիրախում է Իրանի իշխանությունը
25.06.2019 | 11:43

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սև ցուցակում են հայտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարները, Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը: Նրա «միլիարդավոր» իրանական ակտիվները կարգելափակվեն: Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով արգելափակվում են իրանական միլիարդավոր ակտիվները: Նրա խոսքերով, ԻՀՊԿ 8 հրամանատարներ, որոնք «նստած են բյուրոկրատիայի բարձունքին, ևս հայտնվել են պատժամիջոցների թիրախում»: Թրամփի հրամանագրով սև ցուցակում կհայտնվեն անձինք, որոնք բարձր պաշտոնների են նշանակվել հոգևոր առաջնորդի կողմից: Սև ցուցակում են նաև ֆինանսական հաստատությունները, որոնք նրանց օգնում են ֆինանսական գործարքներ կատարել: Զարիֆի դեմ պատժամիջոցները կսահմանվեն այս շաբաթվանից ոչ ուշ:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ