Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ
25.06.2019 | 11:45

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրել է.ՙԵրեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տեւած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։ 118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի եւ Վրաստանի պատերազմների հարցը այս կառույցում այսքան երկար եւ այսքան դրամատիկ չէր քննարկվել։ Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել եւ, կարծում եմ, դրաման Ստրասբուրգի խորհրդարանում այսօր շարունակվելու է։ Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց «Ստրասբուրգյան դավաճանություն» եւ սպառնաց լքել ԵԽԽՎ-ն՚։

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ