Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հունիսի 27-29-ը օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հունիսի 27-29-ը օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
25.06.2019 | 22:53

Հանրապետության տարածքում` մինչև հունիսը 26-ը հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 26-ին` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ