Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հաշված օրեր անց կկայանա Ձախ Հարութի սպասված համերգը

Հաշված օրեր անց կկայանա Ձախ Հարութի սպասված համերգը
25.06.2019 | 22:55

Հաշված օրերից՝ հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում, տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի բացառիկ համերգը: Թե՛ արտիստը և թե՛ նրա թիմը մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում այս բացառիկ իրադարձությանը: Բացառիկ համերգից առաջ զրուցել ենք միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանի հետ:

-Պարոն Եղոյան, համերգին մնացին հաշված օրեր: Պատրա՞ստ է արդյոք Ձախ Հարութը և նրա թիմը համերգին:
-Մենք թիմով ամեն օր տարբեր առումներով պատրաստվում ենք համերգին՝ սկսած աթոռները լվանալուց ու նստատեղերին թղթեր փակցնելուց՝ մինչև բեմ, լույս, ձայնային տեխնիկա: Էլ չեմ ասում փորձերի մասին:
-Ի՞նչ բարդություններ եք ունեցել այս ընթացքում համերգին նախապատրաստվելիս:
-Բարդությունները շատ-շատ էին, քանի որ մենք գործ ունենք մի մարզադաշտի հետ, որտեղ մոտ 15 տարի ոչ մի միջոցառում չի կազմակերպվել: Բայց մեր սերը սեփական գործի հանդեպ ու Աստծո ողորմածությունը մեզ կարծես ուժ են տալիս՝ հնարավորինս լավ իրականացնելու մեր առջև դրված նպատակը:
-Ինչպե՞ս է իրեն զգում Ձախ Հարութը:
-Ձախ Հարութն արդեն երկու ամիս է՝ Հայաստանում է, և մեր ամբողջ թիմի հետ հավասար մասնակցում բոլոր կազմակերպչական աշխատանքներին: Տրամադրված է մարտական և իր խոսքով ասած՝ խաչը կհանի, կբարձրանա բեմ և նորից կկերտի մի գեղեցիկ երաժշտական պատմություն: Մենք, գուցե, այս ամենին սովորական ձևով ենք նայում՝ որպես հերթական աշխատանք, բայց կարծում եմ, որ կերտում ենք մի գեղեցիկ երաժշտական պատմություն:
-Արդյոք վաճավե՞լ են համերգի բոլոր տոմսերը:
-Դեռ մնացել են շատ քիչ քանակի տոմսեր, այնպես որ կոչ ենք անում Ձախ Հարութի երկրպագուներին շտապել:



Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ