Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
25.06.2019 | 22:58

Դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Վերաքննիչ դատարանը որոշեց՝ դատախազ Պետրոսյանի, տուժողի և նրա ներկայացուցիչ Սաֆարյանի վերաքննիչ բողոքները բավարարել։ Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման, կամ պահպանման հարցի քննության առնելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը բեկանել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակյանի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը», - որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը։


Դատարանը Քոչարյանի կալանքի սկիզբը հաշվեց նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից, որոշման կատարումը հանձնարարեց Ոստիկանությանը, իսկ որպես անձնական երաշխավորություն մուծված դրամական գումարները հանձնարարեց վերադարձնել մուծած անձին։
Որոշումը ենթակա է բողոքարկման ստանալու պահից 15-օրյա ժամկետում։
Դատարանը նաև բեկանեց Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի որոշումը և քրեական գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։ Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանական խումբն այսօրվա նիստին ներկա չէին։ Պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել. «Վերաքննիչ քրեական դատարանը թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և, կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, հայտարարում ենք, որ ոչ նախագահ Քոչարյանը, ոչ Պաշտպանական խմբի անդամները, ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր կայանալիք նիստին»։


Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Վերաքննիչ ատյանի դատավոր Արմեն Դանիելյանն այդ բողոքները քննեց ի պաշտպանություն և ընդդեմ Քոչարյանի ընթացող բողոքի ակցիանների ներքո և անսպասելիորեն խորհրդակցական սենյակ հեռացավ հունիսի 20-ին:
Երեկ Արմեն Դանիելյանը դիմել է Ոստիկանություն իր անվտանգությունն ապահովելու համար:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ