Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պաշտպանները կբողոքարկեն Քոչարյանին կալանավորելու որոշումը

Պաշտպանները կբողոքարկեն Քոչարյանին կալանավորելու որոշումը
25.06.2019 | 22:58

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը փոխանցեց, որ վճռաբեկ ատյանում կվիճարկեն վերաքննիչի որոշումները։

«Առնվազն երկու հիմքով բողոքարկելու ենք, մինչև ծանոթանանք բուն որոշումներին։ Երկու հիմքերից մեկը նա է, որ դատավորը խորհրդակցական սենյակ գնալուց առաջ չի թողել, որ մենք մեր դիրքորոշումը հայտնենք, երկրորդը՝ որ հենց սկզբից մենք հայտարարում էինք, որ այս դատավորը չի կարող քննել գործը, որովհետև մակագրման գործընթացի մեջ սխալներ են եղել», - ասաց Խուդոյանը։ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ էր մայիսի 18-ից՝ Ղարաբաղի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ