Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի հետ

Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի հետ
25.06.2019 | 23:02

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-ին Ժնևում հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին: Կողմերն ընդգծել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի սերտ համագործակցությունը, ուղենշել առավել ընդլայնելու քայլերը: Զրուցակիցները նշել են, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:


Ներկայացնելով Հայաստանում ընթացող բարեփոխումները և դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումները՝ Մնացականյանը որպես կառավարության գերակայություն ընդգծել է դատական համակարգի բարեփոխումը՝ ուղղված անկախության և անկողմնակալության ապահովմանը և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: ԱԳ նախարարը բարձր է գնահատել այս գործընթացում միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը և փորձագիտության արդյունավետ օգտագործումը։ ԱԳ նախարարը և Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը։


Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կանխարգելման օրակարգն ավելի քան 20 տարի Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություն է, և այս հարցում վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը։ Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության հարցերին՝ նախարար Մնացականյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի իրականացման Ազգային գործողությունների առաջին ծրագիրը:

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ