«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Նարեկ Մալյան. Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են

Նարեկ Մալյան. Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են
25.06.2019 | 23:07

«ՎԵՏՕ» շարժումը բախելու է բոլոր քաղաքական ուժերի դռները՝ Մատենադարանի մոտ հայտարարեց շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
«Ես ստանալու եմ մի հսկայական, համազգային միասնություն Սահմանադրական կարգի վերականգնման շուրջ», - ասաց նա։ Նարեկ Մալյանը նշեց, որ մոտ ապագայում սկսելու են գործընթացը գործնական, կիրառական դաշտում։


Նա պարզաբանեց, թե ինչու են եկել Մատենադարան. «Մեր պետության երեք խորհրդանիշերն են՝ նախագահը, Սահմանադրությունը, Վեհամոր Ավետարանը, որի վրա երդվում է նախագահը, մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են, միակ կետն այդ խորհրդանիշներից, որի շուրջ համախմբվելու անհապաղ կարիք կա, դա Ավետարանն է, մենք եկանք հասանք Մատենադարան, որտեղ պահվում է հենց այն Ավետարանը, որի վրա երդվում է այս պահին տուրիստի կարգավիճակում շրջագայող նախագահը», - ասաց նա։
Նարեկ Մալյանն ընդգծեց՝ իրենց ոչինչ չի կանգնեցնի, որ վերականգնեն Սահմանադրական կարգը։

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ