«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սեդա Սաֆարյան. Դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել

Սեդա Սաֆարյան. Դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել
25.06.2019 | 23:07

Եթե դատարանների նկատմամբ ճնշում չգործադրվի, դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել՝ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Փաստաբանը պնդեց, որ տուժողների ներկայացուցիչների ու դատախազների միջնորդությունները հիմնավոր էին, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կոպիտ խախտումներով էր որոշում կայացրել, իսկ խափանման միջոցը փոխելու որոշումը կայացնելիս չէր ուսումնասիրել գործի նյութերը։ «Եթե դատավոր Դանիելյանը գտավ, որ կարող է հաղթահարել իր մեջ ստեղծված արգելքը, կայացնել այս կարգի արդար վճիռներ, ուրեմն լավ է», - ավելացրեց Սաֆարյանը։

Փաստաբանը նկատեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը Քոչարյանի և մյուսների գործը որոշել էր կասեցնել ու ուղարկել Սահմանադրական դատարան, չի կարող դատաքննություն իրականացնել։ «Ես կարծում եմ, որ Դավիթ Գրիգորյանը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Նա խափանման միջոցի քննության ժամանակ էլ երկու անգամ ինքնաբացարկ է հայտնել և ես շատ եմ ցավում, որ չի կարողացել իր մեջ երրորդ անգամ ուժ գտնել և ճիշտ որոշում կայացնել», - ասաց Սաֆարյանը։

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ