Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մանվել Գրիգորյանը կկարողանա կենսաթոշակ ստանալ

Մանվել Գրիգորյանը կկարողանա կենսաթոշակ ստանալ
25.06.2019 | 23:09

Դատարանն այսօր բավարարեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանելու միջնորդությունը, որ ներկայացրել էր Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Մեղադրող կողմը որոշման դեմ չառարկեց:
Դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը ժամանակ առ ժամանակ վատանում է: Նա թթվածնային դիմակով է շնչում, իսկ նիստերի դահլիճ Գրիգորյանին բերել են անվասայլակով։

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ