Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփ. Կարող ենք Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել՝ առանց Կոնգրեսի հավանության

Թրամփ. Կարող ենք Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել՝ առանց Կոնգրեսի հավանության
25.06.2019 | 23:10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բավարար լիազորություններ ունի առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: «Այո, ես ունեմ նման լիազորություններ»,- Hill-ի հետ հարցազրույցում ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարծում է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու լիազորությոններով է օժտված առանց Կոնգրեսի նախնական հավանության: Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունը, որ այդպիսի գործողությունների համար Թրամփը պետք է Կոնգրեսի թույլտվությունը ստանա: Թրամփն ընդգծել է, որ վարչակազմը Կոնգրեսին տեղյակ է պահում, թե ինչ է անում: «Եվ կարծում եմ, որ նրանք (Կոնգրեսը) դա գնահատում են»,- ասել է Թրամփը: Նա հավելել է, որ «բավականին մոտ» էր որոշմանը, որ Իրանին հարված հասցներ, բայց որոշեց չանել:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ