Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալեն Սիմոնյան. Սատանան ասում է՝ «բռնենք ու դեմ քվեարկենք»

Ալեն Սիմոնյան. Սատանան ասում է՝ «բռնենք ու դեմ քվեարկենք»
25.06.2019 | 23:11

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 33 պատգամավոր: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին: Վարման կարգով ելույթում ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանընկատեց, որ թեև նախագիծն ունի դրական նպատակ, բայց ընդդիմության համար միասնական թեկնածու ներկայացնելը խնդրահարույց է: «Փորձ արվեց իշխանության կողմից ներկայացնել այնպես, որ դուք մեզ համար բերել եք մի շատ լավ բան, մենք էլ ասում ենք՝ չէ, մենք դեմ ենք միայն նրա համար, որովհետև մենք միշտ դեմ ենք: Դա այդպես չէ, մենք պարզապես ասում ենք, որ կարգավորումներում տեսնում ենք խնդիր», - ասաց նա:


Արձագանքելով Սամսոնյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը վարման կարգով ելույթում ասաց, որ Սամսոնյանը հակասում է իր նախորդ ասածներին: «Ընդամենը կես ժամ առաջ Դուք արեցիք հետևյալ արտահայտությունը՝«այս օրենքի նախագծի հիմնական նպատակն ընդդիմության մեջ կռիվ գցելն է», և կես ժամ հետո տառացիորեն ասում եք՝ «ակնհայտ է դրական միտումներն ու ցանկությունները, որ դրել է օրենքի նախագծի հեղինակը»: Խնդրում եմ Ձեզ գնացեք, նայեք Ձեր վերջին ելույթը, որը 180 աստիճանով հակասում է, և ցավում եմ, որ ԱԺ պատգամավորն իրեն հաշվետվություն չի տալիս իր արածների մեջ», - ասաց Հայրապետյանը։ Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «Սատանան ասում է՝ բռնենք ու դեմ քվեարկեն»։ Բայց չենք անում ոչ ձեզ համար, չենք անում որևիցե այլ խմբակցության համար, այլ անում ենք ՀՀ-ի համար»:


Նախագծով առաջարկվում է ընդլայնել Կառավարության ու Ազգային ժողովի լիազորությունները՝ կրճատելով վարչապետի լիազորությունները: Առաջարկվում է ՏՄՊՊՀ-ում, ՀԾԿՀ-ում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում թափուր պաշտոնի թեկնածու առաջադրելու իրավունքը հաջորդականությամբ վերապահել կառավարությանը, ԱԺ մեծամասնությանը, ապա՝ ԱԺ ընդդիմությանը:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ