«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը

Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը
25.06.2019 | 23:12

73 կողմ, 32 դեմ՝ Աժ-ն ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը։ Նախագծին կողմ էր միայն իշխող խմբակցությունը. ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին։
Հարկային օրենսգրքի փոփոխություններով մինչ 2023թ. եկամտահարկը կիջեցվի մինչև 20%, եկամտային հարկի դրույքաչափն անընդմեջ կնվազի առաջիկա 5 տարում։ 2019թ. հուլիսի 1-ից՝ 23%, 2020թ հունվարի 1-ից` 22%, 2021թ հունվարի 1-ից` 21%, 2022թ հունվարի 1-ից` 20.5%, 2023թ հունվարի 1-ից՝ 20%։


Նախագծով շրջանառության հարկի շեմը 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։
Օրենքով 2019-ի հուլիսի 1-ից՝ առավել առաջանցիկ տեմպերով կբարձրանան ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Կբարձրանա նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ։ 2019-ի հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը։ 2020 -ի հունվարի 1-ից վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ։


Առաջարկվում է նաև ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել միասնական միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ