Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ուկրաինան պաշտոնապես դադարեցրել է ԵԽԽՎ-ում իր աշխատանքը

Ուկրաինան պաշտոնապես դադարեցրել է ԵԽԽՎ-ում իր աշխատանքը
25.06.2019 | 23:13

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է վեհաժողովում աշխատանքը դադարեցնելու մասին: Պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը՝ ասել է, որ դա արվում է ի պատասխան ՌԴ պատվիրակության վերադարձի: Պատվիրակությունը դիմել է Գերագույն Ռադային՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է շտապ ուսումնասիրել հետագայում ԵԽԽՎ-ին Ուկրաինայի մասնակցության հարցը:


Պատվիրակությունը դիմել է նաև նախագահին և ԱԳն՝ կոչ անելով անհապաղ հստակ դիրքորոշում մշակել Եվրոպայի խորհրդի մարմիններում Ուկրաինայի հետագա մասնակցության վերաբերյալ:
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով պատժամիջոցների մեխանիզմը չեղարկելու և ՌԴ-ն ԵԽԽՎ վերադարձնելու բանաձևի ընդունումը, ասել է, որ հիասթափված է այդ որոշումից: «Հիասթափված եմ ԵԽԽՎ-ի՝ ՌԴ պատվիրակության լիազորություններն առանց սահմանափակումների վերականգնման վերաբերյալ որոշումից: Փորձում էի պարոն Մակրոնին (Ֆրանսիայի նախագահ) և տիկին Մերկելին (Գերմանիայի կանցլեր) համոզել, որ ռուսական պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ հնարավոր կլինի, երբ Ռուսաստանը կատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները: Ցավում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները մեզ չլսեցին և այլ կերպ վարվեցին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախագահը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի պատվիրակությանը և այն պետություններին, որ աջակցել են ՌԴ վերադարձը թույլ չտալու Ուկրաինայի նախաձեռնությանը:
Երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ-ում քվեարկությամբ ընդունվել է բանաձև, որը վերաբերում է պատժամիջոցների մեխանիզմին և ենթադրում է առանց ձայնի իրավունքի սահմանափակման ՌԴ պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ: Բանաձևն ընդունվել է 118 կողմ, 62 դեմ ձայներով: ՌԴ պատվիրակության ամբողջական կազմով վերադարձին Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել: Ադրբեջանն ու Թուրքիան կողմ են քվեարկել ամբողջ բանաձևին: Դեմ քվեարկածների շարքում են Վրաստանն ու Ուկրաինան:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ