Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ահազանգը» պայքարը կշարունակի այնքան, մինչև Հայաստանում լինի պրոգրեսիվ հարկման համակարգ

«Ահազանգը» պայքարը կշարունակի այնքան, մինչև Հայաստանում լինի պրոգրեսիվ հարկման համակարգ
25.06.2019 | 23:14

ԱԺ-ն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը, այս նախագծով երկրի բյուջեի տարեկան շուրջ 45 մլրդ դրամի կորուստները նախատեսում են փոխհատուցել մի շարք ապրանքատեսակների գների թանկացմամբ՝ հայտարարեց «Ահազանգ» նախաձեռնության անդամներից մեկը: Նա նշեց, որ այս նախագիծը չի լավացնում բնակչության մեծամասնության ցածր եկամուտ ունեցողների կենսամակարդակը: «Փոխարենն այն ավելացնում է մի քանի հազար մարդու եկամուտը: Ստացվում է, որ քիչ առաջ ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց մի նախագծի, որը բարեփոխում է մի քանի հազարի համար ի հաշվի մի քանի հարյուր հազարի: Նախագծի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախագծին կողմ արտահայտած 7 պատգամավորի վրա: Միևնույն ժամանակ նախագծի համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որն այն բերեց օրակարգ, առաջ տարավ՝ առանց հակառակ կողմի կարծիքը լսելու»,– ասաց նա: «Ահազանգ» նախաձեռնությունը հայտարարում է, որ ցավոք, չկարողացանք հասնել ցանկանալի արդյունքի, սակայն պայքարը և մեր գործունեությունը շարունակում է, մինչև Հայաստանում կլինի պրոգրեսիվ հարկային համակարգ:


«Ահազանգը» այսուհետ իր գործունեությունը շարունակում է որպես Հայաստանում սոցիալական արդարության հաստատման և ամրապնդման ուղղված նախաձեռնություն»,- եզրափակեց նա: Մեզ հետ բերած աշխատանքային ձեռնոցներն ու գլխարկները կթողնենք ԱԺ դիմաց, որպեսզի պատգամավորները հիշեն՝ ինչ երկրում, ինչ սոցիալական պայմաններում ենք ապրում, որ այս հարկային նոր օրենսգիրքը հատկապես որ խավին է վնաս տալու՝ հայտարարեց «Ահազանգ» նախաձեռնության անդամներից Արգիշտի Գևորգյանը: Նա նշեց, որ իրենք բերել են աշխատավորների խավը խորհրդանշող դեղին սաղավարտները և ձեռնոցները՝ ցույց տալով, որ առաջին հերթին հարվածի տակ են դնում այդ խավի իրավունքներն ու հավասարեցնում են նրանց ավելի բարձր եկամուտ ունեցողների հետ: «Նաև բերել էինք մեր վարկային պատմությունների թղթերը. Հայաստանում գրեթե բոլոր ընտանիքներն ունեն վարկային պատմություններ, որոնք վերցվել են գոյատևման, ընտանիքի նվազագույն խնդիրները լուծելու համար, ոչ թե այլ ճոխությունների:


Մենք ուզում ենք սա հիշեցնել մեր պատգամավորներին, որոնք պետք է որոշեն՝ մեր երկրում լինելու է համահարթեցմա՞ն, թե՞ պրոգրեսիվ հարկման համակարգ: Ուզում ենք նրանց հիշեցնել, հաշվի առնելով այն, որ մեր ընտանիքների մեծամասնությունն ունի հարկային պարտավորություններ, գրանցված աշխատավարձերն էլ միջինից ցածր են, որ իրենք պետք է ընդառաջ գնան միջինից ցածր և նվազագույն աշխատավարձ ստացողներին և ոչ թե բարձր եկամուտ ստացողներին»,- ասաց նա:
Նրանք դեղին սաղավարտներն ու ձեռնոցները դրեցին ԱԺ դարպասների դիմաց և վարկային պատմությունների թղթեր նետեցին:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ