Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լևոն Քոչարյան. Այս աբսուրդը ինչ-որ պահի կվերջանա

Լևոն Քոչարյան. Այս աբսուրդը ինչ-որ պահի կվերջանա
25.06.2019 | 23:15

Պարզ էր՝ ինչ է լինելու, ես անկեղծ կզարմանայի, եթե ուրիշ որոշում լիներ՝ այն ընթացքից ելնելով, որը եղել է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը: Նա հորն ուղեկցել էր ԱԱԾ և ասաց, որ իրավական և քաղաքական առումով կլինեն բողոքարկումները: «Այստեղ կարևոր է դատավորի ներքին անկախությունը, թե որքանով նա կարող է ինչ-որ որոշում կայացնել` հասկանալով, որ դա կարող է իշխանությանը դուրեկան չլինել: Այստեղ կարևոր է դատավորի անձը, ով այդ տղամարդկությունը կունենա գնալ օրենքով, այս դեպքում դա արդեն ինչ-որ տեղ տղամարդկության հարց է ստացվում»,-ասաց նա: Դատավորի նկատմամբ վտանգ լինելու վերաբերյալ էլ նա նշեց, որ չի կարծում՝ վտանգը կա: «Այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատավորը երաշխավորությունը կիրառեց և ազատ արձակեց, որից հետո համացանցում հայտնվեցին բռնության կոչեր, նրա հասցեն էին նշում»,-ասաց նա և հիշեցրեց, որ հայրը վեց ամիս կալանքի տակ է եղել:

«Մենք բոլորս գտնում ենք, որ սա սարքած գործ է, եթե դու մի բան գտնում ես, որ օրենքից դուրս է արվել, բնականաբար ասում ես, որ դու պատասխանատվության ես ենթարկվելու»,-ասաց նա: Նա նշեց, որ հույսն այն է, որ այս աբսուրդը ինչ-որ մի պահի կվերջանա: «Ամեն ինչ անելու ենք, որ դա այդպես լինի, ու դա այդպես է լինելու, ուշ թե շուտ այս ամենը պետք է վերջանա»,-հավելեց նա: Լևոն Քոչարյանը մոտեցավ աջակիցներին, շնորհակալություն հայտնեց աջակցության, ամեն ինչի համար: «Շատ զգացված ենք, շատ շնորհակալ ենք»,-ասաց նա:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ