Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն
25.06.2019 | 23:16

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն։ Նա համառորեն թույլ չի տալիս փակել նախկին իշխանությունների էջը, քանի որ իրեն շատ հարմարավետ է զգում անցյալի հետ պայքարում։ Նա քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում և խուսափում է ապագայի քաղաքականությունից։


Մենակ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է անցյալի հետ պայքարում թիրախ ընտրվել միայն Ռոբերտ Քոչարյանը։ Գուցե Փաշինյանը կբացատրի՞ այս կազուսը, կամ էլ կհայտարարի, որ ինքը չի միջամտում քննչական մարմինների աշխատանքներին…
Տեսնենք, առաջիկայում պարզ կլինի»:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ