Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նեթանյահուն խոստացել է, որ Սիրիայում Իսրայելի գործողություններն անվտանգ կլինեն ՌԴ ուժերի համար

Նեթանյահուն խոստացել է, որ Սիրիայում Իսրայելի գործողություններն անվտանգ կլինեն ՌԴ ուժերի համար
26.06.2019 | 11:09

Սիրիայում իր շահերը պաշտպանելով՝ Իսրայելը ոչ մի կերպ վտանգի չի ենթարկի ռուսական զորքը՝ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ բացելով «ՌԴ-ԱՄՆ-Իսրայել» ձևաչափով Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ բանակցությունները: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարությանը և նախագահ Վլադիմիր Պուտինին Իսրայելի հետ դեկոնֆլիկտինգի մեխանիզմի ստեղծման (Սիրիայում) հարցով սերտ համագործակցության համար։ Ես կցանկանայի հավաստիացնել, որ պաշտպանելով մեզ, մենք ոչ մի կերպ վտանգի չենք ենթարկի ռուսական ուժերին», - ասել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իսրայելի ինքնապաշտպանությանն աջակցելու համար:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ