Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լավրով. Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով

Լավրով. Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով
26.06.2019 | 11:10

Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով՝ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտահոգված ենք այս իրադարձություններից: Հերթական պատժամիջոցները, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ, մտահոգիչ են և ազդանշան են ուղարկում, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ