Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել

Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել
26.06.2019 | 11:11

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու թեկնածու է առաջադրել։ Թեկնածուներից մեկն Էդգար Ճաղարյանն է, որն «Իմ քայլը» դաշինքի կազմում մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, սակայն պատգամավոր չի դարձել: Վարչապետն Ազգային ժողովին առաջարկում է Ճաղարյանին 2 տարով նշանակել ՏՄՊՊՀ անդամ։ Ճաղարյանն այժմ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է։ Մյուս թեկնածուն Կարեն Սեդրակյանն է, որ նախկինում աշխատել է ՊԵԿ-ում: Այս թեկնածուների ընտրության հարցը կքննարկվի կառավարության նախաձեռնությամբ հունիսի 28-ին կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանում։

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ