ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ինչու Իգիթյանը չմասնակցեց ԵԽԽՎ-ում ՌԴ-ի հարցով քվեարկությանը

Ինչու Իգիթյանը չմասնակցեց ԵԽԽՎ-ում ՌԴ-ի հարցով քվեարկությանը
26.06.2019 | 11:13

«Ժողովուրդը» գրում է. «Նախօրեին ԵԽԽՎ-ում 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ վերականգնվեց ՌԴ պատվիրակության ձայնը: Եվ երեկ առավոտից լայնորեն քննարկվում էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության երկու իշխանական անդամների պահվածքը: Նախ հայտարարվեց, որ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, հետո ասվեց, թե պատահաբար է այդպես եղել, ապա հայտնի դարձավ, որ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը: Ստացվում է, որ այս խուսափողականությունը իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից իրականում իշխանության դիրքորոշումն է:


Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում նախապես քննարկվել է խմբակցության նեղ կազմով ՌԴ-ի ձայնի իրավունքի հնարավոր քվեարկության հարցը, և որոշում է կայացվել՝ կողմ քվեարկել: Բայց Ստրասբուրգում հանկարծ պարզվեց, որ Ռ. Ռուբինյանը պատահաբար դեմ է քվեարկել, իսկ Հ. Իգիթյանն էլ նույնքան պատահաբար, թերևս, չի մասնակցել քվեարկությանը:


Եվ փոխանակ հիմնավոր բացատրություն տալու, թե ինչու են ԱԺ իշխանական պատվիրակները այդքան իմիջիայլոց վերաբերվել մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար այդչափ կարևոր հարցին, Ռուբինյանը համացանցում քննադատում էր իրեն քննադատողներին:


«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրականում Հ. Իգիթյանի քայլը պայմանավորված է այլ հանգամանքներով, և նա համաձայնություն է ունեցել այդպես վարվելու ուկրաինացի պատվիրակների հետ: Նա այդ մասին նաև տեղեկացրել է հայկական պատվիրակության անդամներին և իր քայլը բացատրել հենց այդ հանգամանքով: Իգիթյանի հետ կապվել չհաջողվեց. նա չէր պատասխանում ոչ հեռախոսազանգերին, ոչ էլ նամակներին: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, թե տեղի ունեցածի մեջ որևէ ինտրիգ պետք չէ փնտրել. «Հայկական պատվիրակությունը կողմ է ռուսական պատվիրակության վերադարձին: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես արդեն ներկայացվել է. Ռուբեն Ռուբինյանի դեմ քվեարկությունը տեխնիկական է եղել, իսկ Հովհաննես Իգիթյանն էլ պարզապես չի մասնակցել»»:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ