ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Հարկային օրենսգրքի այս փաթեթը թռիչքային աճի խնդիրը չի լուծում, ընդամենը լուծում է հրատապ խնդիրները

Հարկային օրենսգրքի այս փաթեթը թռիչքային աճի խնդիրը չի լուծում, ընդամենը լուծում է հրատապ խնդիրները
26.06.2019 | 11:14

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով՝ հնարավոր չէ այնպիսի Հարկային օրենսգիրք մշակել, որի բոլոր դրույթները բոլորին կբավարարեն և հնարավոր չէ, որ բոլորի առաջարկներն ընդունվեն. «Մեր ընդդիմադիր գործընկերները բազմաթիվ դրական փոփոխություններ են առաջարկել, որոնք ընդունվել են: Սա մի ամբողջական փաստաթուղթ է, որի դրական արդյունքներից օգտվելու են նաև մեր այն գործընկերները, որոնք դեմ են քվեարկել»:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ