Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայտնի են վեթինգի ժամկետներն ու մեխանիզմները

Հայտնի են վեթինգի ժամկետներն ու մեխանիզմները
26.06.2019 | 11:16

«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդը» նախորդ համարում գրել էր, որ դատավորների վեթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաև նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն օրինագիծ է նախաձեռնել, որավելի կարագացնի ստեղծման գործընթացը: Առաջարկվում է այդ մարմինը ձևավորել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների առաջադրած թեկնածուներից:


Եվ հանձնաժողովը կունենա նաև նոր գործառույթներ, որոնք էլ հենց բխում են վեթինգ իրականացնելու տրամաբանությունից: Մասնավորապես, հանձնաժողովը կունենա դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելու իրավունք: Նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի հուլիսին, իսկ արդեն աշնանը` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ»:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ