Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել

Վրաստանը մտադիր է «Զվարթնոցից» Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել
26.06.2019 | 11:17

«Ժամանակը» գրում է. «Վրաստանի իշխանությունները մտադիր են «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել:
Նպատակը Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային շրջափակումը հաղթահարելն է: Երևանը Թբիլիսիին ամենամոտ մայրաքաղաքն է, որը կարող է նման ուղևորահոսքեր ընդունել»:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ