Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրանտ Բագրատյան. Մեզ պետք է շուրջ 100 կառուցվածքային և ինստիտուցիոնալ ռեֆորմ. 15 ամսում ոչինչ արված չէ

Հրանտ Բագրատյան. Մեզ պետք է շուրջ 100 կառուցվածքային և ինստիտուցիոնալ ռեֆորմ. 15 ամսում ոչինչ արված չէ
27.06.2019 | 23:30

Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է։ Դա փոխհատուցվում է վիճակագրական թվերը սուտի ոլորտների (վիճակախաղ և այլն) հաշվին ուռճացնելով։ Մեզ պետք է շուրջ 100 կառուցվածքային և ինստիտուցիոնալ ռեֆորմ և 300-350 մակրոտնտեսական ստարտափ։ 15 ամսում ոչինչ արված չէ։ Ստորև ներկայացնում եմ ևս մի քանի ստարտափ։


Վերականգնել օդային ոլորտում օդանավակայանի, ավիափոխադրողի և ավիավառելիքի (նավթի) մատակարարումների պարտադիր տարանջատումը 1993-ին իրականացված բարեփոխումների ոգով։ 1998-ից հետո Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիայի առնչությամբ այն խախտվել է։ Օդանավակայանը նաև ավիանավթ է մատակարարում։ Ի դեպ, նույն բարեփոխումը 1993-ին արվել է էլեկտրաէներգետիկայի ասպարեզում. գեներացիան տարանջատվել է բարձրավոլտից, իսկ վերջինս մանրածախ ցանցերից։
Առաջիկայում այս սկզբունքի խաթարումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարման խափանմանը։ ՀՀ-ն տարածաշրջանում գրեթե միակ երկիրն է, որտեղ ոչ ավանդական էներգետիկան (արև, քամի) գրեթե 0-կան վիճակում է։ Եվրոպական երկրները, Ուկրաինան և Վրաստանը արդեն 3-15% սահմանագծի վրա են։
Ավիացիայի ոլորտում մենաշնորհային ծառայությունների առկայության դեպքում (օրինակ, Զվարթնոց օդանավակայանի վերգետնյա ծառայությունները) դրանց սակագները պետք է հաստատվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
Բաց երկնքի քաղաքականությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվել է հապճեպ և առանց նախապատրաստությունների։ Արդյունքում օտարերկրյա ավիափոխադրողները Հայաստանում ստանում են ոչ դիսկրիմանացիոն ռեժիմ, իսկ ահա հայկական ավիափոխադրողներին նման ռեժիմ չի տրամադրվում։ Սա անընդունելի է։ Մեր ավիափոխադրողները պետք է ստանան նույն իրավունքները։ Բաց երկնքի քաղաքականությունը պետք է փոխվի։ Դա ռեֆորմ չէր, այլ ինքնախարազանում։ Նպատակը հայկական ավիացիայի ոչնչացումն էր։ Ու այդպես էլ եղավ։


Հարկ ենք համարում նշել նաև օդի հարկի պարագան։ Անհասկանալի է նման հարկային գործիքի առկայությունը միայն օդային կապով աշխատող երկրում։ Ի՞նչու պետք է այս պարագայում ավիացիան լրացուցիչ հարկավորվի։
Միայն այս առաջարկները կարող են շեշտակիորեն ավելացնել ավիափոխադրումները, վերականգնել ազգային փոխադրողներին և ստանալ ՀՆԱ հավելաճ։ 90-ականների կեսերին մեր ավիացիան փոխադրում էր 1-1.2 մլն ուղևոր, մինչև 100-120 հազ տոննա բեռ։ Վրացականը փոխադրում էր սոսկ 0.4-0.5 մլն ուղևոր։ Այսօր, ճիշտ է, մենք փոխադրում ենք 3 մլն ուղևոր (բնական է, պիտի աճեր), բայց վրացիները փոխադրում են 6 մլն (աճ 12-15 անգամ)։ Այսօր մենք փոխադրում ենք սոսկ 18-20 հազ տոննա բեռ»:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ

"button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում