Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ասֆալտի տիրակալը

Ասֆալտի տիրակալը
28.06.2019 | 00:38

Ամեն անցնող օրն ապացույց է, որ օրվա իշխողն ու իր կուսակցությունը չեն տիրապետում երկրի իրավիճակին: Պատճառը մեկն է. նրանք առաջնորդվում են ոչ թե Հայաստանի, այլ անհասկանալի, կամ գուցե շատ հասկանալի շահերով: Ոչ առանց դրսի օժանդակության:
Երկիրը, պետական բոլոր կառույցները սոդոմ-գոմորի վերածելուն զուգընթաց, արդեն իսկ զավեշտի դաշտ տեղափոխվող «բռնել-բաց թողնել Քոչարյանին» օպերացիան զվաճանալու տարրեր ունի իր մեջ, եթե «ասֆալտին չփռվեին» երկրի կարևորագույն ինստիտուտները, եթե երկիրը չգտնվեր գեոքաղաքական «հրդեհային» գոտում, եթե ազգն այսքան պառակտված չլիներ և նույն Հայաստանից «կրակահերթեր» չարձակվեին Արցախի ուղղությամբ:
Հասկանալի է՝ վարչապետի աթոռին նստած անձը այս ամենին առնչվող որևէ մտահոգություն չունի, նա իրականացնում է անհրաժեշտ ծրագիրը, որի մասին անվերջ խոսել ենք. միջազգային հանրությունը, առաջին հերթին Հայաստանը հեղափոխության տարած «մունետիկները» Ղարաբաղյան խնդիրն են թիրախավորել, դրանից ածանցված «էֆեկտով»` տարածաշրջանում ռուսական ազդեցության հիմնարար թուլացման լուրջ հեռանկարով:
Այո, հետաքրքիր ու բուռն էր հայոց իշխանությունների անցնող շաբաթվա արտքաղաքական, արցախյան առօրյան: Վաշինգտոնյան 3-4 ժամ տևած հանդիպումից հետո, հասկանալի է, չէ՞, այդ ընթացքում փաստացի կարևորագույն հարցերն են քննարկվել), ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ արտահոսք, ինչպես միշտ` ադրբեջանական կողմից:


Մամեդյարովն ասաց, որ այդ ժամերի ընթացքում քննարկվել է տարածքների վերադարձի, խաղաղապահների տեղակայման մոդելը: Չտրվենք արտահոսքին, մանավանդ որ ՀՀ ԱԳն-ն բացասել է այն, ընդ որում, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ակամա «խոստովանության» ֆոնին, թե Մամեդյարովը, այն է` ադրբեջանական կողմը, խախտել է պայմանավորվածությունը ինչ պայմանավորվածություն, բացի «ուտեչկա» թույլ տալուց, չի ասվում) և ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունից զատ, այլ մտքեր հայտնել: Ընդ որում, նկատենք, որ ԵԱՀԿ համանախագահ ոչ մի երկիր չի ժխտել Մամեդյարովի ասածը:
Եվ ուրեմն` հասկանանք ինչ է ասում Մամեդյարովը: Ոչ մի նոր բան: Մամեդյարովը ներկայացնում է «Մադրիդյան սկզբունքների» կարևորագույն կետը, որը, ըստ հաջորդականության, վերջինը կամ նախավերջինն, է, սակայն այս բանակցություններում, կարծես, դարձել է առաջինը: Ընդամենը` սա: Ընդ որում, այդ «դարձին» դեմ չեն ոչ ռուսաստանյան, և ոչ էլ բոլթոնյան` ամերիկյան նախագահությունը ֆրանսիականը, հասկանալի է, որոշիչ չէ):


Ինչու: Համանախագահ այդ երկրներից յուրաքանչյուրը մտածում է, որ իր խաղաղապահներն են լինելու հակամարտության գոտում, և փորձում են իրենց լծակներով ճնշում գործադրել կողմերի վրա` դրան հասնելու համար… Պաուզան ձգենք` ասելու, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն էլ, ի շարունակություն Մամեդյարովի, ասաց, որ եթե կրակոցները խանգարում են հայկական կողմը մատնանշում էր արել` խաղաղ գործընթացը, կրակոցների այս պայմաններում առաջանցում չի կարող գրանցել), չենք կրակի, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: ՈՒ հիմա շատերը սպասում են, թե ինչ արդյունքներով է ավարտվելու G-20-ի շրջանակներում Թրամփ-Պուտին հանդիպումը, ուր քննարկման առաջին թեման Իրանն է: Հիշենք` խաղաղապահները կանգնելու են հենց Իրանի հետ սահմանագծում:


Բոլոր դեպքերում, հեղափոխության մունետիկ վարչապետը իր լավ օրերը չի ապրում, մանավանդ, որերորդ անգամ նա քար նետեց Ռուսաստանի «բոստանը», այս անգամ արդեն ԵԽԽՎ-ում, և այն էլ Վրաստանի բուռն ներքաղաքական զարգացումների ֆոնին` հայաստանյան դիլետանտ պատվիրակության քվեարկությամբ: Առավել «հուզիչը» հետ-առաջի այն տեխնոլոգիան էր, որ կիրառեց Հայաստանը` պատվիրակության ղեկավարը չէր հասկացել` ինչ է քվեարկում, ինչու և ումով: ՈՒ հերթական անգամ հայաստանյան արտաքին քաղաքականությունը «խաղեր տվեց» ռուսական դաշտում, այն դաշտում, ուր դեռ հասակով մեկ չեն կարողանում կանգնել ո՛չ միստր Բոլթոնը, ո՛չ Պոմպեոն, ո՛չ էլ էքստրաօրդինար Թրամփը:


Դառնալով էլ մեզ, պետք է սպասել` տեսնելու, ինչ արագությամբ են կազմակերպվելու Մնացականյան-Մամեդյարով սպասվող, դրան հաջորդող` Փաշինյան-Ալիև հանդիպումները: Եվ, որ կարևորն է, ինչ օրակարգով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ