Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ասում են...

Ասում են...
28.06.2019 | 01:05

...թե ժամանակին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ «սրբազան պատերազմ» սկսած, համակարգից արտահոսքեր ապահովող, շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որը ամենահարմարավետն ու փափուկն է տեղավորվել նոր իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողքին, ըստ մեր աղբյուրների, շարունակում է իր «ինտենսիվ» գործունեությունը, և ըստ նույն աղբյուրի` նա է կանգնած Ղարաբաղյան «դավադրության տեսության» և ղարաբաղյան գեներալիտետի դեմ պայքարի ու դեմարշի հիմքերում. «Պարբերաբար Արցախում լինող Մոսինը «օպերատիվ» տվյալներ է «բերում» իր հետ Հայաստան, զեկուցում Փաշինյանին»:


Հիշենք, որ բանակի նյութական ապահովման հետ կապված Մովսես Հակոբյանն անչափ լուրջ խնդիրներ ուներ` խախտումների մասով, անգամ խոսվում էր պատասխանատվության կանչելու մասին: Ընդ որում, վերջինիս անունը ոչ մի կերպ չի հնչում նաև մարտի մեկի մասով, երբ այդ օրերին ինքն էր Արցախի պաշտպանության նախարարը, և հարցաքննության կանչված իր տեղակալ Օգանովսկին` Սամվել Կարապետյանը, քննչական մարմնին ասել էր. «Ինչի՞ եք ինձ կանչել, ու ոչ բուն պատասխանատուին»:


«Մի մոռացեք, որ Մովսես Հակոբյանի նկատմամբ այդ հատուկ վերաբերմունքը ձևավորում է վերջերս մեր թիմակից ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. նա Մ. Հակոբյանի քրոջ որդին է»,- մանրամասնեց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 19843

Մեկնաբանություններ