Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինկերի խոտե կամուրջը, որ ամեն տարի նորից են հյուսում

Ինկերի խոտե կամուրջը, որ ամեն տարի նորից են հյուսում
01.07.2019 | 10:42

Ամեն տարի Պերուում հունիսին ինկերի վերջին պարանե կամուրջը քանդվում է ու նորից իրար կապում Ապուրիմակ գետի ափերը Կուսկոյի շրջանում: Կեսվաչակա կամուրջը ձեռքով հյուսվել է 600 տարի առաջ և եղել է տրանսպորտային հանգույցի մաս, որ իրար էր կապում ինկերի կայսրության կարևոր քաղաքները: 2013-ին կամուրջը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: Կամուրջը նորացնելու ավանդույթը սերնդից սերունդ է փոխանցվում: Աշխատանքին մասնակցում են կոմունայի բոլոր մեծահասակները: Ավանդույթի համաձայն՝ կամուրջի կառուցմանը բացառապես տղամարդիկ են մասնակցում, կանայք միայն կիրճի վերևում պարաններ են հյուսում: Առաջին օրը հավաքվում են հին կամուրջի մոտ ու սկսում են փոքր պարաններիցց հյուսել մեկ մեծը:

Կամուրջի հիմքում 6 եռшշերտ պարաններ են՝ 30 սանտիմետր լայնությամբ, յուրաքանչյուրը 120 բարակ պարաններից: Ամեն ընտանիք պետք է հյուսի որոշակի երկարության երկշերտ պարան՝ ցրտադիմացկուն կոյա իչի խոտերից: Ճկունության համար խոտերը նախ քարով ծեծում են, հետո թրջում: Երբ բոլորն աշխատում են, մի քանիսը գյուղից բերված փայտի վառարանների վրա ուտելիք են պատրաստում: Հավ, ծովախոզուկ, Ապուրիմակի իշխան՝ ամենատարածված կերակրատեսակներն են, որ մատուցվում են տարբեր գույների ու ձևերի տեղական կարտոֆիլի հետ: Հին կամուրջը կտրվում ու ջուրն է նետվում: Խոտից լինելով՝ արագ քայքայվում է սառը ջրում: 6 հաստ պարաններից 4-ը կամուրջի հիմքում են դրվում, 2-ը դառնում են կողաճաղեր: Բոլոր 6 պարաններն ամուր հանգուցվում են կիրճի 2 կողմերի քարե հիմքերին: Օրվա մեծ մասը անցնում է խոտապարաններն անհրաժեշտ մակարդակով ձգելու վրա: Երրորդ օրը բարձրությունից չվախեցողներն անցնում են կամուրջով և կապում են կողաճաղերի պարանները: Ստացվում է կամուրջից ընկնելը կանխող պարիսպ: Ամբողջ կամուրջաշինության մեջ որևէ այլ նյութ կամ տեխնիկա չի օգտագործվում՝ միայն կոյա իչին և տղամարդկանց ուժը: Կեսվաչակա կամուրջն ամեն տարի կառուցում են 3 օրում և չորրորդ օրն ավարտում են երաժշտական ու գաստրոնոմիական փառատոնով, որ միշտ համընկնում է հունիսի երկրորդ կիրակիին:
BBC


Հ.Գ. Կեսվաչական աշխարհի թերևս միակ կամուրջն է, որ ամեն տարի փոխվում է, բայց կա 600 տարի: Ինկերի, ացտեկների, մայաների մշակույթում խոտերն ու թելերը առանձնահատուկ դեր են ունեցել, նույնիսկ գրերին են փոխարինել՝ ամեն գույն ու հանգույցի ձև իր նշանակությունն է ունեցել և նշանագրերով միմյանց հետ հաղորդակցվել են՝ անհասկանալի մնալով օտարազգիների համար: Խոտակամուրջը 21-րդ դարում գուցե արտառոց է հնչում, բայց կիսաանհետացած ժողովրդի պատմություն է ու մշակույթի մաս և արժանի է հարգանքի ու պահպանության:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ