Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զարիֆ. Եթե Վաշինգտոնը ցանկանում է բանակցել մեզ հետ, պետք է հարգանք ցուցաբերի

Զարիֆ. Եթե Վաշինգտոնը ցանկանում է բանակցել մեզ հետ, պետք է հարգանք ցուցաբերի
01.07.2019 | 22:26

«Եթե Վաշինգտոնը ցանկանում է բանակցել Իրանի հետ` պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի մեր նկատմամբ»՝ Թեհրանում հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: «Նախկինում Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց է տվել, որ ի վիճակի է դիմակայել ճնշմանը, սակայն հարգալից վերաբերմունքին պատասխանում է հարգանքով: Մենք երբեք որևէ ճնշման առջև չենք նահանջի, սակայն եթե դիմացինը մեզ հարգում է, ի պատասխան ևս հարգանքի կարժանանա: Մենք պետք է ստիպենք, որ աշխարհը մեզ հետ հարգալից խոսի և երբեք սպառնալիքներ չհնչեցնի իրանցիների հասցեին», - հայտարարել է Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ