Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աղմկող աքաղաղը Ֆրանսիայում դատարանի առաջ է կանգնել

Աղմկող աքաղաղը Ֆրանսիայում դատարանի առաջ է կանգնել
06.07.2019 | 18:02

Ֆրանսիայի դատարաններից մեկում յուրօրինակ դատավարություն է տեղի ունեցել: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Մորիս անունով աքաղաղը: Թռչունը մեղադրվել է չափազանց աղմկոտ լինելու կամ, դատավարական եզրույթով ասած, «շրջակա միջավայրում սահմանված աղմուկի շեմն անցնելու մեջ»: Այս մասին տեղեկացնում է Le Monde պարբերականը:

Դատավարությունը տեղի է ունեցել Ռոշֆորի տարածաշրջանային դատարանում: Հայցվոր կողմը պնդում է, որ Մորիսն ամեն օր լուսաբացին՝ ժամը 06.30-ին, չափազանց բարձր է «ծուղրուղու» կանչում, ինչը խաթարում է բնակիչների հանգիստը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հայցվոր կողմի ներկայացուցիչը հարևանից 1000 եվրո գումար է պահանջել: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա գումարը նա բարեգործության է ուղղելու:

Չնայած տարօրինակ դատավարությանը՝ Ֆրանսիայի տարբեր համայնքներում մարդիկ «Ես Մորիսն եմ» գրությամբ շապիկներ են հագնում ու ցուցանակներ պատրաստում՝ ցույց տալով, որ մեղադրանքն անհիմն է: Միջադեպին նույնիսկ Շարանտ Մարիտիմ դեպարտամենտի խորհրդի նախագահ Դոմինիկ Բյուսերոն է անդրադարձել: «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մորիս աքաղաղին, և ես չեմ կատակում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նա:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ