Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ջանքերով բանաձևից հանվել են հակահայկական ձևակերպումները

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ջանքերով բանաձևից հանվել են հակահայկական ձևակերպումները
07.07.2019 | 00:14

ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը ընդունել է ֆրանսիացի պատվիրակի կողմից առաջարկված դրույթ, որով արձանագրվում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում՝ երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման: Հայկական պատվիրակությունը կարողացել է կանխել նաև բանաձևերից մեկում հակահայկական ձևակերպումների ընդգրկումը՝Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Մեզ համար ամենահիմնարար հարցն այն էր, որ երեկ ու այսօր ԽՎ-ի քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի մի պատգամավորի առաջարկած մի բանաձև, որտեղ տարբեր պատճառների արդյունքում տեղ էին գտել որոշ հակահայկական դրույթներ: Եվ այն պետք է քննարկվեր հանձնաժողովում և քվեարկվեր: Բնականաբար մենք հասկանում ենք, որ այս ամենը կարող էր տեղի ունենալ ոչ առանց ադրբեջանցիների ակտիվ միջամտության արդյունքում: Այն պահից, երբ տեղեկացանք, որ կա նման բան, սկսեցինք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով աշխատել, որպեսզի կանխենք բոլոր հակահայկական ձևակերպումները: Մասնավորապես բանաձևում կար ձևակերպում՝ այսպես կոչված «Ադրբեջանի 7 շրջանների վերաբերյալ»:


Եվ մեր պատվիրակությունն իր ակտիվ ջանքերով կարողացավ այնպես անել, որ այդ անհեթեթ ձևակերպումը դուրս եկավ, և դա չի լինելու ԵԱՀԿ ԽՎ-ի բանաձևում »,-ասաց Հայկ Կոնջորյանը: Նա կարևորեց նաև երկու փոփոխությունների ընդունումը, որոնցից մեկը ներկայացրել էր ֆրանսիացի պատվիրակը, մյուսը՝ պատվիրակության ղեկավարը: «Այդ երկու դրույթներն արձանագրում էին, որ բանակցություններով կա հսկա առաջընթաց և որ ԼՂ-ի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատում և երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը»,- ասաց Կոնջորյանն ու կարևորեց, որ դա արձանագրվեց ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովում: Նա նշեց, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է բանակցային գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից և օգտագործել բոլոր հարթակները, որ իրենց խայտառակ միակողմանի բառապաշարը դարձնի միջազգային հանրության քննարկման առարկա: Այս առումով նա շատ կարևոր համարեց, որ կարողացան ԽՎ-ի մակարդակով հաստատել, որ Ղարաբաղյան հարցով զբաղվող միակ լեգիտիմ կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հավասար սկզբունքների վրա:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ