Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էրդողանն ու Պուտինը հեռախոսել են

Էրդողանն ու Պուտինը հեռախոսել են
07.07.2019 | 00:27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: «Milliyet»-ը հաղորդում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Խոսվել է նաև Լիբիայի ճգնաժամի մասին: Կրեմլի մամուլի ծառայությունը նշում է, որ երկու նախագահները հայտնել են, որ կողմ են Լիբիայում հրադադարի անհապաղ հաստատմանը: Էրդողանը նաև ցավակցել է Պուտինին Բարենցի ծովում ռուսական սուզանավի վթարի ժամանակ նավաստիների մահվան համար:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ