«Մենք երկիր չենք կառուցում, մենք կործանում ենք երկիրը՝ բոլոր ինստիտուտները ոչնչացնելով»

«Մենք երկիր չենք կառուցում, մենք կործանում ենք երկիրը՝ բոլոր ինստիտուտները ոչնչացնելով»
09.07.2019 | 01:13

Օրերս քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ խոսել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դեմ կազմակերպված «կեղտոտ» արշավի մասին։ «Ես նրան տեսել եմ Արցախում, ինքնաձիգով, խաչը վրան՝ կանգնած դիրքերում: Եվ նա ոչ մի վայրկյան հետ չի դարձել այդ ճանապարհից, մինչև վերջ եղել է իր հայրենիքի հոգևորը, իր հայրենիքի զինվորը: Ցավոք, Սրբազանը ծանր հիվանդ է՝ սրտի խնդիր ունի, և ոչ մի բան հաշվի չառնելով՝ վերջին ստորությանն են գնում»,- ասուլիսում ասել է Եղիազարյանը։ Այս ու այլ թեմաների շուրջ զրուցեցինք պարոն Եղիազարյանի հետ։

-Նախ այս իշխանությունը սկզբից շրջանառության մեջ դրեց այն միտքը, թե Արցախում կան դավադիր ուժեր,- ասաց մեր զրուցակիցը։-Այս մասին ասաց Նիկոլը՝ առանց որևէ անուն տալու։ Նույն բանը արեց նաև Իրանում, երբ հայտարարեց, թե Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանց կա, բայց անուններ չտվեց, որովհետև նման տվյալներ նա չունի։
-Եթե հստակ չգիտի, ինչու՞ է այդ մասին բարձրաձայնում։
-Եթե անհրաժեշտություն առաջանա, մարդկանց նման պատմությունների մեջ կգցի՝ հայտարարելով, թե հիշում եք, երբ այն ժամանակ ասում էի` գործակալներ կան։ Իրականում նա ստել է, այդպիսի բան չկա։
-Ստի նպատակը ո՞րն է։
-Անհաջողությունները։ Չորս կողմն անհաջողություններ են, ձախողումներ, ոչ մի բան իր ղեկավարած այս կառավարությունով չի ստացվելու։
-Նման հայտարարություններով քողարկու՞մ են խնդիրները։
-Մարդկանց ուշադրությունն են շեղում։ Երկրի վարչապետը խոսում է գործակալական ցանցի մասին, պատկերացնու՞մ եք լրջության աստիճանը։ Եթե իսկապես նման բան կա, պետք է ձայն-ծպտուն չհանես, թողնես մարդիկ օպերատիվ աշխատեն և վնասազերծեն նրանց։ Բայց երբ այդ մասին բարձրաձայնում ես, գործակալները սկսում են զգուշանալ, փախչել, ավելի խոր մտնել հասարակության մեջ, որ չերևան, ոչնչացնեն փաստաթղթեր, կապի միջոցներ։
-Հիմա, ի վերջո, այդ ցանցը կա՞, թե՞ չկա։
-Այդ ցանցը գործում է Նիկոլի չորս կողմը, իր ընտրյալների մեջ, դա սորոսական ցանցն է, որը որտեղ մտել է, այնտեղ ավերել է։ Մենք կանգնած ենք այսօր այդ ճանապարհին, սորոսական խմբերը սկսել են արդեն մեր երկիրն այլասերել։ Նախ հարձակվեցին Վեհափառի վրա։ Բազմիցս ասել եմ, թե ինչ են անում երկիրը ճզմելու, ոտքի տակ գցելու համար։ Սկզբում հոգևորից են սկսում, կաթողիկոսի վրա հարձակվեցին, հնարած փաստեր մեջտեղ բերեցին։ Նիկոլը եկել է իշխանության մի քանի նպատակով՝ Արցախի հետ հարաբերությունների ոչնչացում՝ նրան մենակ թողնելու պայմանով, համենայն դեպս, առնվազն բարոյական մակարդակում, հնարավորինս մեծ թշնամանք սերմանելով։ Երկրորդ նպատակը ԼԳԲՏ-ի օրենքի անցկացումն է։
-Ի դեպ, մեր նախորդ հարցազրույցում նշել էիք, որ իշխանությունները շուտով կվավերացնեն Ստամբուլյան կոնվեցիան։ Այսօր արդեն բուռն քննարկվում է այն։
-Այո, այսօր արդեն շրջանառության մեջ է դրվում այդ կոնվենցիան, և տեսեք, թե ինչ է կատարվում։ Հայաստանում շատ բռնաբարված կանայք կան, պարզ է, չէ՞, ովքեր են՝ և արտաքինով, և կենսագրությամբ։ ԼԳԲՏ համայնքը մեծ ակտիվություն է ցուցաբերում, մտնում են ոստիկանություն, ջարդ են կազմակերպում, երկու ոստիկանի ամիսներ շարունակ բուժում էին, իսկ այս ամենի հետևանքը զրո է։
-Ինչու՞ է զրո։
-Շատ պարզ, որովհետև ՔՊ կուսակցությունը ստեղծվել է այդ հենքի վրա։ Լարա Ահարոնյան և Մարո Մաթոսյան, որոնք լեսբուհիներ են և հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նրանք այսօր եկել են իշխանության, դրա համար կարող են այսօր ոստիկանի գլուխը ջարդել, ծանր մարմնական վնասվածք հասցնել և չպատժվել։
-Ոստիկանության դերը դա չի՞ թուլացնում։
-Իհարկե, որովհետև մենք երկիր չենք կառուցում, մենք կործանում ենք երկիրը՝ բոլոր ինստիտուտները ոչնչացնելով։ Հիմա խնդիր է դրված այս բարքերը տեղափոխել Արցախ։ Սկզբում քաղաքական ղեկավարությանն են ժողովրդի աչքից գցում։ Նա իրեն լավ չպահեց, մյուսին գործից ազատիր, սա արա, նա արա։ Ողջ Արցախը բարոյազրկելու համար էլ սկսել են էլի հոգևորից։ Այն մարդուց, որը ողջ պատերազմի ընթացքում եղել է պատերազմի ճակատային գծում։ Պարգև սրբազանն այն մարդն է, որը այս ամենին զուգահեռ (խորանալ, մանրամասներ ասել չեմ կարող) աշխատել է ռազմական արդյունաբերության գիտակների հետ՝ պարբերաբար տարբեր ծրագրեր ներդնելով։
-Կարո՞ղ ենք ասել, որ նաև տեսակի կռիվ է գնում, այդպիսի մարդիկ իշխանությանը ցանկալի չեն։
-Այո, վերևում ասացի, թե ովքեր են եկել իշխանության։ Նիկոլը հեռուստատեսությամբ բացահայտ հայտարարում է, թե Լարա Ահարոնյանը սուրբ կին է, 4 երեխաների մայր է՝ լավ իմանալով, թե նա որտեղից է սնվում ու ինչով է զբաղված։
-Փաշինյանը նաև հայտարարել է` ինչ անեն այդ մարդկանց հետ, հո տանկերը չե՞ն հանելու տրորեն կամ հրապարակում գլխատեն։
-Իսկ ո՞վ է ասում, որ պետք է վառել ու գլխատել։ Այդ տեսակ մարդկանց պետք է թողնել հանգիստ ապրեն, ինչպես հիմա են հանգիստ ապրում, պարբերաբար ծեծում քաղաքացիների, անպատիժ մնում։ Հասարակությունն էլ ի՞նչ անի այդ մարդկանց համար։ Չէ, նրանց պետք է լսարան տալ, որ 3-6 տարեկան երեխաներին այլասերեն, սա՞ են ուզում, սա Հայաստանում չեն ստանա։ Նիկոլը այս ճանապարհով է գնում։ Հարձակվել են հասարակական կարծիքի վրա, կարծիք են ձևավորում, որ այստեղ խայտառակ բռնաբարություններ են լինում, ամեն երրորդ կինը բռնաբարվում է, այսպես շարունակել չի լինի։ Նպատակը մեկն է՝ Ստամբուլյան կոնվենցիան անցկացնելը։ Բայց նման կոնվենցիաներն անցկացվում են մեծ գումարների դիմաց՝ ամեն կերպ այլասերելով Հայաստանն այնպես, ինչպես Եվրոպան։
-Ըստ Ձեզ, այս իշխանություններին մեծ գումա՞ր են խոստացել, որպեսզի կոնվենցիան ընդունել տան։
-Իհարկե։ Այս իշխանությունն իր առաջին նպատակին արդեն հասել է, Արցախի հետ թշնամացել, արդեն Արցախի նախագահի գլուխն են ջարդում, այդ մասին հայտարարողին ոչինչ չեն անում, սա ապացուցում է, որ բռնության կոչ անողը կամ Նիկոլն է, կամ իր մարդիկ։ Հիմա էլ երկրորդ հարվածն է ստանալու հասարակությունը. ԼԳՏԲ-ն պետության թրով ակտիվացել է և հասարակությանը «խելքի է բերում»։ 47 տեսակի ԼԳՏԲ կա այս փոքր Հայաստանում, կոնվեցիան էլ որ վավերացվեց, ի՞նչ է լինելու՝ ամուսնանան, ծեսեր կատարեն, հարձակվեն եկեղեցու վրա, ինչն այսօր անում են Պարգև սրբազանի դեմ։ Սկզբում հարվածեցին ողջ ռազմական թևին, պատերազմ անցած տղերքին փորձեցին խեղճացնել, բայց լավ է, որ Բակո Սահակյանը ողնաշարն ուղղեց ու ասաց, թե այսպես չի կարող շարունակվել։ Այսօր էլ թիրախում Պարգև սրբազանն է։ Մի մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է Արցախի անկախությանը։
-Փաշինյանը չի էլ թաքցնում իր նպատակն Արցախի հետ կապված՝ հայտարարելով, որ հեղափոխությունը կարող է հասնել նաև Արցախ։
-Այն հեղափոխությունը, որ ինքն է արել, Հայաստանի վերջն է՝ Արցախինն էլ հետը։ Այդ հեղափոխության սկզբում ոտքի կանգնեց երևանցին՝ զզված նախկին բարքերից, իսկ հիմա ինքը հնի հինն է։ Ավելի հին չի լինում։ Տեսեք, թե չորս կողմում ինչ է կատարվում։ ԱԺ ամբիոնից ինչ էր ասում ընդդիմադիր Փաշինյանը, թե էս ի՞նչ Սահմանադրություն է, սա մեկ մարդու համար կարված կոստյում է։ Հիմա էլ ինքը հաճույքով այնպես է կրում, որ ոչ ոք իրավունք չունի կպչելու։ Այնպես է կոճկում այդ կոստյումը, որ հանկարծ մեկ կոճակ չքանդվի։ Ասում էր ժամանակին, թե նախագահին բերել են, որ խամաճիկ սարքեն։ Հիմա էլ ավելի է ճզմել այդ արդեն ճզմված ինստիտուտը։ Մի շքանշան հանձնել է, այն էլ է ձեռքից վերցրել։ Այս խելքով սուպերվարչապետ է, գնա Վիետնամ, հետո Սինգապուր, մի քիչ ման գա, գա։ Երևում է, էն գլխից ման գալու լուրջ հավես ունի։ Պետության հաշվին 30 հոգի էլ հետը տարել է։ ՈՒ՞մ հաշվին է տարել, 800 հազար չքավորի՞։ ՈՒզում է մի քիչ պտտվել, հավանաբար մտածում է, որ մինչև աշուն է իր իշխանությունը։
-Ասացիք, որ ժողովուրդը նախկինների բարքերից զզված ոտքի կանգնեց, բայց այսօր նույն բարքերի շարունակության համար մարդիկ չեն դժգոհում, մի տեսակ անտարբեր են դարձել։ Ինչու՞։
-Պարզապես հուսախաբ եղած հսկա զանգված ունենք։ Հուլիսի 5-ին հանրահավաք էր անցկացնում։ Հատուկ այդ օրը երկրում չէր, քանի որ վերջին ամիսների բոլոր հավաքները ձախողել է։ Ակտիվ մասսան այլևս ոտքի չի կանգնում։ 2-3 հազար հոգի կարող էր լցնել ԱԺ այգի ու թիվ ցույց տալ, հիմա դա էլ չի կարող։ Հուլիսի 5-ին, ժամը՝ 19։00-ին Ազատության հրապարակում 30 երեխա էր և 20-30 անցորդ։ Իհարկե, երկնքում դրոշով ուղղաթիռ էր, աղմուկ-աղաղակ, հզոր երաժշտություն էր միացված։ Ոչ մի բան, ձայնից բացի։ Սա հիշեցրեց խորհրդային տարիների մի անեկդոտ։ «Հսկայական շոգեքարշ են սարքում, որի սուլոցը լսվելու է մոտակա 100 գյուղում։ Ժողովուրդը կանգնած սպասում է, թե ուր է շոգեքարշը, բայց շոգեքարշը չկա։ Ասում են՝ բա ու՞ր է։ Պատասխանում են, թե շոգեքարշը չի շարժվում տեղից, ողջ էներգիան սուլիչին է տվել»։ Հիմա մեր իշխանության վիճակն է. դիմացը Արցախն է, քարկոծվող գեներալներին միացավ նաև Պարգև սրբազանը՝ Արցախի հոգևոր զինվորը։
-Տեսակետ կա, թե Հայաստանի իշխանությունը ցանկանում է Արցախում արտահերթ նախագահական ընտրություն անցկացնել։ Ձեր դիտարկումը։
-Այնտեղ խճանկարը բավականին խառն է։ Նիկոլն այնտեղ իր մարդուն է դրել՝ Մովսես Հակոբյանին, որը ժամանակին Սերժ Սարգսյանի իբր մտերիմ ընկերն էր, հիմա տերերին փոխել է։ Նրա վրա նաև քրեական գործ կա հարուցված. զինվորի ալյուրին ավազ էր խառնել։ Այս մասին ի լուր աշխարհի հայտարարեց Վահան Բադասյանը։ Այս մարդը հիմա ցանկանում է դառնալ Արցախի նախագահ, որովհետև Հայաստանի Անվտանգության խորհրդի սորոսական քարտուղարի քեռին է։ Մյուս կողմում կանգնած են Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Վիտալի Բալասանյանը։ Ամեն ինչ շատ խառն է, շիլաշփոթ, որը լավ բան չի խոստանում։ Ի դեպ, Բալասանյանն այս իշխանության թշնամիներից մեկն է, քանի որ խոսել է վերելակային պատմության մասին։ Իսկ վերելակային պայմանավորվածությունը նրա աքիլեսյան գարշապարն է։ Մի մարդու, որ Քյարամ Սլոյանի գլուխը կտրողին, Գուրգեն Մարգարյանին կացնահարողին ազգային հերոս է դարձրել, ցմահ թոշակ նշանակել, համարում է կիրթ, նորմալ, ու այս մասին նրան հիշեցնում է Բալասանյանը, բա պիտի նրան քարկոծեն, քանի որ Նիկոլի կիքսն է հիշեցրել։ Ամեն կիքսից հետո մի թշնամի է թիրախավորում և պահանջում աշխատանքից ազատել։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao