«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դատական «ճգնաժամի» հանգուցալուծումը

Դատական «ճգնաժամի» հանգուցալուծումը
10.07.2019 | 19:28

«Ժամանակը» գրում է. «Իմ քայլը» կառավարող խմբակցության ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակը պետք է հանգուցալուծվի խորհրդարանում քաղաքական ուժերի քննարկման արդյունքում: ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որ առաջացավ Վահե Գրիգորյանի՝ դատավորի կարգավիճակում երդման տեքստին հաջորդած հայտարարությամբ, արդեն առկախված է մի քանի շաբաթ՝ Հայաստանը մատնելով թեժ իրավաբանական բանավեճերի: Տեսականում դրանք ոչ միայն վատ կամ ավելորդ չեն, այլ կարող են լինել օգտակար, սակայն կա մի հանգամանք՝ հանգուցալուծումը չի կարող լինել իրավական: Իրավունքն այս դեպքում, անկասկած, լինելու է գործիք, որով պետք է լուծվի քաղաքական խնդիրը:
Իսկ խնդիրը մայիսի 20-ի ելույթում ձևակերպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկ:


Այդժամ առաջանում է հարց՝ երկրորդ փուլի մեկնարկ հայտարարած Նիկոլ Փաշինյանն ունե՞ր հաջորդական քայլերի պատկերացում կամ ինչպես ներկայումս նորաձև է ասել՝ երկրորդ փուլի «ճանապարհային քարտեզ»: Թե՞, այդուհանդերձ, վարչապետ Փաշինյանի համար այս խնդիրն ամենևին էլ գերակա կամ առաջնային չէր, և դատական համակարգի իմաստով նա չէր տեսնում լուրջ և անհաղթահարելի վտանգներ ընթացիկ ռեժիմում հակազդելու համար, եթե լիներ
անհրաժեշտություն: Բայց այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչն էր, ուրեմն, երկրորդ փուլ հռչակելու պատճառը, եթե վարչապետը չէր տեսնում դատական համակարգի այդպիսի խնդիրները: Մայիսի 20-ի ելույթը ներառում էր ոչ միայն դատական համակարգը: Ավելին՝ այդ ելույթի թերևս ծանրության կենտրոնը անդրադարձն էր Ապրիլյան քառօրյային, «դավադիր պատերազմի» տրամաբանությանն ու Արցախի նախագահի ընտրությանը: Իսկ սա արդեն չափազանց լայն, արտաքին ընդգրկումով փաթեթ է:


Հեղափոխության երկրորդ փուլը, ըստ էության, առնչվում էր այդ լայն փաթեթին, և առիթ ունեցել եմ տարբեր ձևաչափերում ու հարթակներում անդրադառնալ խնդրին՝ ասելով, որ մայիսի 20-ի ելույթի համատեքստում դատական համակարգն ավելի շուտ առիթ էր, քան բուն թիրախ կամ նախաձեռնության հասցե:
Դատական համակարգը առիթ էր առավել լայն քաղաքական հարցեր սպասարկելու անհրաժեշտ գործընթաց կատալիզացնելու համար, ինչը տեղի ունեցավ և թերևս տվեց նաև իր քաղաքական էֆեկտը, ինչի մասին վկայեց հետագա ներքին և արտաքին գործընթացների տրամաբանությունը»:

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ