Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Գևորգյան. Իշխանության որակի և ռիսկերի մասին

Արմեն Գևորգյան. Իշխանության որակի և ռիսկերի մասին
10.07.2019 | 19:30

Կառավարության նոր կառուցվածքի քննարկման փուլում ես միտումնավոր տեսակետ չեմ արտահայտել՝ սուբյեկտիվ չընկալվելու համար։ Բայց հարցը շատ կարևոր է. ուշադիր հետևելով հնչող կարծիքներին, ցավոք, ես այդպես էլ չլսեցի որևէ ծրագրային հիմնավորում, թե ինչու է մեզ պետք կառավարության հենց այսպիսի կառուցվածք։


Ինքս դեմ չեմ եղել կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխության գաղափարին, և մշտապես հանդես եմ եկել կառուցվածքի և կազմի տեսանկյունից կոմպակտ և արդյունավետ կառավարություն ունենալու օգտին։ Սակայն երկար տարիների ընթացքում այս երկու հանգամանքները միշտ պայմանավորված են եղել քաղաքական հանգամանքներով և նպատակահարմարությամբ, այլ ոչ՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ: Հիմնական քաղաքական դերակատարը միշտ թիմում կոալիցիոն գործընկերներ ունենալու և նրանց կադրային նախասիրությունները հաշվի առնելու անհրաժեշտություն է ունեցել։ Սակայն 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, կարծես թե, լավ հնարավորություն էր ընձեռվել՝ խուսափելու այդ ազդեցության գործոններից և ոչ միայն ձևավորել նոր տիպի կառավարություն, այլ առհասարակ երկրում կազմավորել նոր տիպի գործադիր իշխանություն։
Երկարատև քննարկումներից և հայտարարություններից հետո ի վերջո ստացանք այն, ինչ հիմա ունենք։ Ակնհայտ է, որ այն չի համապատասխանում ոչ հասարակության մեծ մասի, ոչ էլ՝ խորհրդարանական մեծամասնության պատկերացումներին։ Արդյունքում մենք ունենք հերթական կիսատ լուծումը, որը չի ազդելու պետական ապարատի և երկրում կառավարման ողջ համակարգի արդյունավետության և, ընդհանուր առմամբ, նաև իշխանության որակի վրա։


Սակայն նախքան կառավարության գործունեության՝ ներկայիս ձևաչափի գործնական վերլուծությանն անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ միջավայրի որոշակի առանձնահատկությունները, որը երկրում ձևավորվել է 2018-ի փոփոխություններից հետո։
Ժամանակակից հայ հասարակության համար ամենաբարդ լուծում պահանջող հարցը սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական գործընթացների ծայրաստիճան անհատականացման՝ անձնակենտրոնության հաղթահարումն է։ Մեր կյանքի որակը կփոխվի, եթե փոխվի հասարակության մեջ հարաբերությունների որակը, որտեղ անհատի գործոնը կլինի կարևորներից մեկը, բայց ոչ՝ հիմնարարներից։ Մեզ մոտ ավելի լավ ընկալվում է առաջնորդի հեղինակությունը, այլ ոչ՝ այն քաղաքական ուժի, որ նա ներկայացնում է․ավելի հեշտ է հարգել և հաշվի նստել ոչ ֆորմալ առաջնորդի դիրքորոշման հետ, քան՝ ինքդ քեզ նեղություն տալ՝ ունենալու սեփական դիրքորոշում։ Վերին օղակներից մինչև ստորին օղակները անձի շուրջ այս կենտրոնացումը հիմնական գործոնն է, որը պետք է ադեկվատ գնահատական ստանա և ռացիոնալիզացվի։


Հաջորդ հանգրվանային կետը. շատ կարևոր է՝ ճիշտ հասկանալ երկրում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ հանրային սպասումների բովանդակությունը։ Դա ամենևին պարզ, մակերեսային խնդիր չէ, ինչպես հաճախ ներկայացվում է։ Ես գերադասում եմ դրանք տարբերակել ըստ շահառուների խմբերի, այլ ոչ՝ ըստ բովանդակության։
• 1-ին խումբ․հեղափոխական փոփոխությունների ներքին շահառուները՝ ավագ սերունդը (թոշակառուները), երիտասարդությունը, գործազուրկներն ու անապահովները, պետական հատվածի աշխատողները (այդ թվում՝ ուսուցիչները, բժիշկները և այլն), պետական պաշտոնյաները, բիզնեսը, միջին խավը, խոշոր բիզնեսը, հին և նոր քաղաքական վերնախավերը։


• 2-րդ խումբ հեղափոխական փոփոխությունների արտաքին շահառուները՝ Ռուսաստան, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՄՆ, ԵՄ, Ադրբեջան-Թուրքիա, Իրան։
• 3-րդ խումբ․ Սփյուռքը՝ արևմտյան և ռուսական։
Այս բոլոր խմբերի սպասելիքները միմյանցից տարբերվում են։ Հենց այն հանգամանքը, որ մայիսյան փոփոխություններից հետո ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում ձևավորվել են սպասումների մեծաքանակ խմբեր, օբյեկտիվորեն բարդություններ է ստեղծում իշխանությունների աշխատանքի և դրական զարգացման վրա կենտրոնանալու առումով։ Բոլոր խմբերին միավորում է մեկ ընդհանուր ձգտում՝ ստանալ արագ և շոշափելի արդյունքներ, և ամենևին կարևոր չէ, որ, ընդգծում եմ, այդպիսի արդյունք հաճախ հնարավոր է ստանալ միայն այդ խմբերից մեկի կամ մի քանիսի սպասելիքների հաշվին։ Հնարավոր չէ բոլորին և միանգամից բավարարել։ Սրա մասին պետք է միշտ հիշել։ Եթե բոլոր խմբերի կողմից հանրային աջակցության շատ բարձր մակարդակի պահպանումը լինելու է գերնպատակ, բարեփոխումների և կառուցողական փոփոխությունների համար իրական խոչընդոտ է դառնալու։ Դա, ցավոք, լինելու է առաջին քայլը՝ անձնական հեղինակության և անձնական իշխանության ամրապնդման ճանապարհին, իսկ դրան հասնել հնարավոր է միայն մեծ պոպուլիզմի և հեղափոխական էյֆորիայի պահպանման գնով։
Առաջիկա տարիներին հնարավոր չէ բեկումնային զարգացում ապահովել, ինչը մարդիկ ակնկալում են։ Այդ զարգացումը կիրականանա աննկատ՝ ժամանակի ընթացքում։ Այն հնարավոր չի լինի ժամանակագրական առումով սահմանել և ֆիքսել, ասենք՝ սա սկիզբն է, սա էլ՝ վերջը։ Բեկում հնարավոր կլինի համարել մեր կյանքի որակական փոփոխությունը, ընդ որում՝ ոչ միայն անձնական և ընտանեկան բարեկեցության առումով, այլև՝ հասարակական-քաղաքական հարաբերությունների տեսանկյունից։ Այս տեսանկյունից բեկում է համարվելու հետևյալ մոդելի գերիշխումը՝ ես երջանիկ կլինեմ ոչ միայն այն դեպքում, երբ կաշխատեմ ու արժանապատիվ աշխատավարձ կստանամ՝ ապահովելով իմ և հարազատներիս բարեկեցությունը, այլ նաև այն պարագայում, երբ կապրեմ արդար և հանդուրժող հասարակական միջավայրում։


Կիսատ լուծումների թակարդը
Ինչո՞ւ է կառավարության նոր կառուցվածքը կիսատ լուծում, և ինչո՞ւ այդպիսի լուծում ստացվեց։ Լուծումը թերի է, քանի որ, ստանալով երկիրը 5 տարի կառավարելու մանդատ, կարելի էր ներկայացնել պետական կառավարման համակարգը վերևից ներքև բարեփոխելու ամբողջական ծրագիր։ Դա չէր նշանակի բոլոր գաղափարների անմիջապես իրականացում, բայց կհստակեցներ ճանապարհային քարտեզը, որը ցույց կտար, թե ինչպես և ինչ ուղղությամբ է շարժվում կառավարությունը, ինչպիսի նոր գործադիր իշխանություն է ձևավորվելու երկրում։
Կառավարության նոր կառուցվածքը խոշորացման արդյունք է։ Խոշորացումը չի կարող լինել ինքնանպատակ, այլ պետք է ունենա որոշակի հատուկ, ավելի գլոբալ նպատակի հասնելու ձգտում, օրինակ՝ կառավարության անդամների կողմից անցումը ամենօրյա օպերատիվ կառավարումից՝ ծրագրային աշխատանքի ավելի լայն սպեկտրի։ Այսօրվա լուծումը թերի է նաև այն պատճառով, որ իր բովանդակությամբ չի ընդգրկում բոլոր ներպետական իշխանական հարաբերությունները՝ կառավարություն - տարածքային կառավարում - տեղական ինքնակառավարման մարմիններ։ Լուծվել է այսբերգի վերևում երևացող խնդիրը, իսկ թե ինչ կլինի ստորջրյա հատվածի հետ, դեռ հայտնի չէ։
Սուպերնախարարությունների ձևավորմամբ պետք է ենթադրվեր օպերատիվ բնույթի բազմաթիվ գործառույթների փոխանցում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Կառավարության այսպիսի ֆորմատի պարագայում դա արդյունավետ ներպետական հարաբերություններ ապահովելու շատ տրամաբանական մոդել է․ լիազորությունների վերաբաշխում՝ կենտրոնից դեպի շրջաններ։
Բացի այդ.
- չլուծված են մնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ մի շարք սկզբունքային հարցեր, օրինակ՝ ներքին գործերի նախարարություն ձևավորելու հարցը,
- կասկածներ են առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ մեծ մասամբ նոր կառուցվածքը կառավարության անդամների նկատմամբ վարչապետի անձնական համակրանքի և ամբիցիաների հիման վրա է ձևավորվել, այլ ոչ՝ հիմնվելով ռացիոնալության և նպատակահարմարության վրա,
- չի լուծվել, մեծ հաշվով, քաղաքական պատասխանատվությունը գործադիր իշխանության մարմինների ամբողջ համակարգի վրա բաշխելու հարցը, ինչը նախ և առաջ չի դրսևորվում առաջնային մանդատ ունեցող մարմնի՝ ԱԺ-ի նկատմամբ դրանց հաշվետվողականությամբ,
- չի լուծվել պետական ծառայության շարունակականության և արդյունավետության ապահովման հարցը և, ամենակարևորը, չեն ձևավորվել պետական ծառայողներին մոտիվացնելու նոր մոտեցումներ, նկատի ունեմ՝ աշխատավարձերն ու խրախուսման ֆոնդերը։
Կառավարության այսպիսի կառուցվածքում կան առանձնահատուկ սուբյեկտիվ շահագրգռվածության որոշ անտեսանելի ասպեկտներ․
- Պահեստայինների կարճ նստարան․ չկան այնպիսի խաղացողներ, որոնք ի վիճակի են աշխատել գործադիր իշխանության մեջ և ղեկավարել առանձին ոլորտներ, թիմակիցներից շատերը ստիպված ուղարկվեցին ԱԺ, որպեսզի այնտեղ նույնպես պահպանվի կառավարելիությունը։
- Փոքրաթիվ նախարարների հետ հնարավոր է ավելի հաճախ և ավելի հարմարավետ միջավայրում հանդիպել, այդպես ավելի հեշտ է նրանց մշտապես պահել տեսադաշտում ու հետևել նրանց աշխատանքին, ինչն իր հերթին մեծացնում է հաճախ նրանց գործերին միջամտելու և ինքնուրույնությունը սահմանափակելու ռիսկերը։
- Արդեն ձեռք բերած իշխանությունը «Հին Հայաստանի» մեխանիզմներով ու մեթոդներով պահպանելու ցանկություն՝ ուղղակիորեն վարչապետի ենթակայության տակ պահելով իրավապահ մարմինները, այդ թվում՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ