Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արցախի իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության

Արցախի իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության
10.07.2019 | 19:32

«Փաստը» գրում է. «Արցախում շարունակում են ուշագրավ իրադարձություններ ծավալվել, որոնց առումով դիտարկվում են նաև աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների հետաքրքրությունները: Նման կերպ են մեկնաբանվում մասնավորաբար Արցախում հանրահավաքներ սկսելու և սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքի հետ կապված տարբեր ակցիաներ անցկացնելու՝ Սամվել Բաբայանի մտադրությունները: Ըստ տարբեր աղբյուրների, զանազան, այդ թվում՝ մանիպուլյատիվ միջոցներով, մոտ 15-16 հազար ստորագրություն է հավաքվել (Արցախում ընդհանուր ընտրողների թիվը մոտ 100 հազար է): Նախօրեին Արցախի ԱԱԾ ու ոստիկանության հաղորդագրություններից նկատելի է, որ իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության՝ երկրում հնարավոր զանգվածային անկարգությունները, հակասահմանադրական քայլերը, անօրինականություններն ու արտաքին միջամտությունները կանխելու համար: Առաջիկայում Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում բոլոր տեսակի խժդժություններն ու անթույլատրելի այլ գործողությունները կանխելու ուղղությամբ»:

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ