Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քննիչ հանձնաժողովը ՊՆ է ներկայացրել ցանկը

Քննիչ հանձնաժողովը ՊՆ է ներկայացրել ցանկը
10.07.2019 | 19:59

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ խորհրդարանում կրկին տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստ: Ըստ մեր տեղեկությունների` նիստերը տեղի են ունենում խորհրդարանում նախատեսված հատուկ սենյակում, որը ստեղծվել է քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացնելու համար, «ժուչոկներից» հեռու մի վայր:


Նույնիսկ նիստից առաջ հավաքում են բոլոր այն պատգամավորների հեռախոսները, որոնք մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի «ուտեչկաներ» չլինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց դռնփակ նիստից որոշ մանրամասներ իմանալ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հանձնաժողովն արդեն ՀՀ պաշտպանության նախարարություն է ուղարկել այն մարդկանց անունների ցանկը, որոնք առաջիկայում պետք է ներկայանան ԱԺ: Մեր տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրավիրյալների ցանկում վերջինների թվում է: Ի դեպ, քննարկվել է, որ հրավիրյալների ցանկը չի շրջանցելու նաեւ Արցախը. կհրավիրվեն պատկան մարմինների ներկայացուցիչներ` ավելի հասկանալի եւ պարզ տեղեկատվություն ունենալու համար»:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ