Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրոպական խորհրդի նախագահը

Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրոպական խորհրդի նախագահը
10.07.2019 | 20:01

Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ուղեկցությամբ։


Տուսկի այցը տարածաշրջան մեկնարկել է երեկ։ Երեկ նա Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ՝ նախ բանակցություններ անցկացնելով ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ, ապա նաև դեմ առ դեմ ձևաչափով:
Նա վաղը Երևանից կուղևորվի Բաթումի: Հինգշաբթի օրը բաթումիում մեկնարկելու է «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջազգային համաժողավը, որին մասնակցելու են նաև Էստոնիայի վարչապետը և ևս ութ պետությունների արտաքին գործերի նախարարներ:

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ