Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ֆրանսիայի նախագահի խորհրդականը Թեհրանում է

Ֆրանսիայի նախագահի խորհրդականը Թեհրանում է
10.07.2019 | 20:05

Թեհրանում հանդիպել են Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ու Ֆրանսիայի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Էմանուել Բոննը: «Թեհրանը ողջունում է Ֆրանսիայի ջանքերը՝ փրկելու 2015-ի միջուկային պայմանագիրը», - ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ ողջունելով լարվածությունը թուլացնելու և միջուկային պայմանագիրն իրականացնելու գործում Փարիզի դերակատարությունը:


Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցը Թեհրան հաջորդում է նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցներին՝ հուլիսի 6-ին նա հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, իսկ հուլիսի 8-ին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ